Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Արևմուտքը չկարողացավ պահել Վրաստանն իր ազդեցության ներքո

Արևմուտքը չկարողացավ պահել Վրաստանն իր ազդեցության ներքո
27.10.2024 | 10:31

Վրացիները կատարեցին իրենց ընտրությունը։

Թե ինչու՞ որոշեցին այդպես` դա իրենց գործն է։ Այդպես ցանկացան։

Փաստորեն, Արևմուտքը այդքանից հետո նույնիսկ Վրաստանին չկարողացավ պահել իր ազդեցության ներքո։

Էն Վրաստանին, որը նույնիսկ պատերազմեց Ռուսաստանի հետ ու տարածքներ կորցրեց։

Էն Վրաստանին, որին Արևմուտքն այդքան օգնեց։

Էն Վրաստանին, որը, ծով ունենալով, փաստացի ընդհանուր սահման ունի Եվրոպայի հետ։

Էն Վրաստանին, որը Թուրքիայի ու Ադրբեջանի պես հարևանների հետ լուրջ խնդիրներ չունի։

Էն Վրաստանին, որն անհամեմատ շատ ռեսուրսներ ու անհամեմատ քիչ պրոբլեմներ ունի, քան՝ Հայաստանը։

Այսքանը տեսնելով՝ մեր եվրախփոներն ուզում են գնալ Եվրոպա, որ ի՞նչ անեն։ Մի տարուց Եվրոպային քրֆե՞ն։, հետն էլ խայտառակ անեն հա՛մ Եվրոպային, հա՛մ մեզ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 11758

Մեկնաբանություններ